Սիրիայի Թել Աբյադ քաղաքում՝ Թուրքիայի հետ սահմանին, պայթյուն է գրանցվել: Զոհվել է 19-ը, վիրավորվել՝ 29 մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Համաձայն աղբյուրի տեղեկությեւնների՝ պայթյունը տեղի է ունեցել շուկայում: Զոհվածների թվում կան նաև խաղաղ բնակիչներ:
Իրադարձություններից ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ Թուրքիան կպահպանի ստատուս քվոն գործողությունների ներկա տարածքում՝ 32 կմ խորության վրա, Թել Աբյադ և Ռաս ալ-Այն բնակավայրերում: Ռուս-թուրքական ուժերը համատեղ հերթապահություն են իրացնում այս բնակավայրում: