Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում սիրիական կառավարական բանակն իր հսկողության տակ է վերցրել Հասաքե նահանգի 3 նոր բնակավայր: Այս մասին հայտնում է Sana.sy-ը:
Սիրիայի զինված ուժերը մտել են Ալ Ագիբիշ, Լիլիան և Աթ Թավիլյա: Բնակիչները դուրս են եկել փողոց և ուրախությամբ դիմավորել իրենց բանակի մարտիկներին:
Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։
Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար: