Սիրիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից լիովին կազատվի մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շենահանը, փոխանցում է Reuters գործակալությունը։
«ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքների 99․5 տոկոսը վերադարձվել է սիրիացիներին։ Մի քանի շաբաթից դա կդառնա 100 տոկոս»,-խոստացել է նա։
Նրա խոսքով՝ քրդերի գլխավորած դեմոկրատական կոալիցիան, որը վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը, պատրաստվում է Սիրիայի արևելքում ԻՊ-ի ուժերի դեմ վերջնական ճակատամարտի։ Հարձակումը դանդաղեցվում է քաղաքացիական անձանց պաշտպանության համար, նշել է նա։