ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին հայտարարել է, որ եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միջոցառումներ չընդունի՝ կապված Իսրայելի հարվածների հետ, Դամասկոսը կարող է ի պատասխան հարվածել Թել Ավիվի օդանավակայանին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Նա նշել է, որ այդ կերպ Սիրիան կկիրառի պաշտպանվելու իր օրինական իրավունքը։
Ջաֆարին մեղադրել է Անվտանգության խորհրդի որոշ մշտական անդամների Իսրայելին ցուցաբերվող հովանավորչության մեջ։
Ջաֆարին հստակեցրել է, որ Սիրիայի դեմ Իսրայելի ագրեսիան հնարավոր չէր լինի առանց «անսահմանափակ աջակցության», որն այդ «անօրինական կազմավորմանը ցուցաբերվում է ՄԱԿ-ի մշտական անդամների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից»։