Սիրիայի զինուժը հարձակումներ է իրականացնում Համայում

Սիրիայի Համա քաղաքում կառավարական զորքը հարձակողական օպերացիաներ է իրականացնում «Ջաբաթ Ալ- Նուսրա» զինված խմբավորման գրոհայինների դեմ:

Կառավարական ուժերը գործի են դրել հրետանի, ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ:

Սիրիական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Համայում և Իդլիբում այն բանից հետո, երբ «Ջաբաթ ալ-Նուսրայի» գրոհայինները խախտել են դեէսկալացիոն գոտուն առնչվող պայմանագիրը և հրթիռակոծել այդ գոտում գտնվող գյուղերը:

 

Ամենաթարմ