Սիրիայում գործող, քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված խմբավորումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից ազատել է 200 մարդու։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։
Ահաբեկիչները գերեվարվածներին, որոնց թվում հիմնականում կանայք ու երեխաներ էին, պահում էին որպես պատանդ, այդ պատճառով բարդ էր նաև նրանց ազատման հարցը, քանի որ արաբա-քրդական ուժերը չէին կարող հրետանի կիրառել ահաբեկչական խմբավորման դեմ։
Այժմ «Իսլամական պետությունը», որը նախկինում հսկա տարածքներ էր վերահսկում Սիրիայում և Իրաքում, կենտրոնացած է երկու երկրների սահմանի մոտ գտնվող սիրիական փոքրիկ տարածքում, որտեղ վերջին ճիգերն է գործադրում ինքնապահպանման համար։