fbpx
Հասարակություն

Հայ չեմ, բայց սիրտս հայի նման է բաբախում․ Ֆրանսիայի Սենատի նախագահ

Ինչպես նշել էինք, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն ու իր գլխավորած պատվիրակությունն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հարգանքի տուրք մատուցելուց հետո Լարշեն խոսեց հուշահամալիրի ու ցեղասպանության մասին։

Նա ասաց, որ «այստեղից հեռանում ես փոխված»։ Լարշեի խոսքով՝ ժողովրդավարական հասարակություններում պահեր կան, երբ քաղաքական տարակարծությունները կորցնում են իրենց իմաստը ու այսօր նրանք՝ տարբեր հանձնաժողովի նախագահներով, այդտեղ են՝ փաստելու այդ հանգամանքը։

«Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն իմ սիրտը հայի սրտի նման է բաբախում», – ասաց ֆրանսիացի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ հուշահամալիրը սովորեցնում է, որ եթե նույնիսկ ռազմական գործողությունները հաջող են ընթացել, դրանք հաղթանակ չեն բերում։

«Թող որ այն հարձակումը, որին վերջերս ենթարկվեցին հայերը, և որն ուղեկցվում էր ատելությամբ, բռնություններով, վայրագություններով, սրբավայրերի պղծմամբ և ավերմամբ, այստեղ գտնի այն պատասխանը», – ասաց Լարշեն։

Նախարարը նշեց, որ Ֆրանսիայի խորհրդարանը 20 տարի առաջ օրենք է ընդունել, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ «Այս պատմությունը ստիպում է մեզ՝ եվրոպացի ֆրանսիացիներին, որ երբեք դա չմոռանանք», – ասաց պաշտոնյան:

Լարշեն իր խոսքի վերջնամասում շեշտեց, որ մենք բոլորվ պետք է հիշենք մարդկային արժանապատվության, ժողովրդավարական արժեքների մասին:

«Կեցցե Հայաստանի Հանրապետությունը», – եզրափակեց խոսքը Սենատի նախագահը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ