Սկզբում Միքայել Մինասյանն էր խոսում Սերժի ձերբակալությունից, հիմա արդեն անձմաբ Սերժը․ Գագիկ Քամալյան

Հրապարակող՝

Սկզբում Միքայել Մինասյանն էր խոսում Սերժի ձերբակալությունից, հիմա արդեն անձմաբ Սերժը․ Գագիկ Քամալյան

Ամենադիտվածներ

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Սկզբում Միքայել Մինասյանն էր խոսում Սերժի ձերբակալությունից, հիմա արդեն անձմաբ Սերժ Սարգսյանը սկսեց խոսել այդ մասին։

Առաջին հայացքից թվում է, որ այս մարդիկ ցանկանում են, որ կայանա այդ ձերբակալությունը։ Շատերը այս թվացյալ ընկալումը կարող են մեկնաբանել, որ այդ ամենով նրանք ուզում են, որ Սերժը դառնա քաղաքական գործոն, ինչի մեջ այնպես չէ, որ չկա իրենց գործնեությանը բնորոշ տրամաբանություն, բայց քանի որ մենք շատ լավ ենք ճանաչում անկուշտ փողասեր Սերժ Սարգսյանին, ապա կարելի է բացառել այս տարբերակը։

Ուրեմն ո՞րն է Սերժի ու իր փեսայի վախերն ու դրանից եկող նպատակները.

Սկսենք նրանից, որ նրանք շատ լավ հասկանում են, որ եթե Փաշինյանը պահի այն խոստումը, որ երկրում հաստատվելու է արդարադատություն, ապա Սերժի ձերբակալության հարցը կդառնա անխուսափելի ։ Երկրորդ՝ Սերժը հենց այնպես չխոսեց Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի մասին, նա կամ այս հարցում անմեղ է և ցանկանում է դուրս գալ հանրային կասկածների տակից, և դատական գործընթացի մեջ մտնելով արդարացնել իրեն, կամ էլ նախապես իր անձի շուրջ ստեղծում է քաղհալածյալ լինելու շղարշ, որպեսզի հետագայում կարողանա նախահարձակ լինել։

Հիմա այս ամենը, ոչ պատահաբար, նրանց միջոցով բերվել է հանրային քննարկումների հարթակ, և բնական է, որ քաղաքական ակտիվը արձագանքում է այդ ամենին, որովհետև ինչպես նրանք են փորձում հասկանալ առկա քաղաքական իրավիճակը, այնպես էլ հանրային ու քաղաքական ակտիվն է փորձում հասկանալ, թե ո՞րն է նրանց անհանգստությունների իրական պատճառները։

Հարգելի ընթերցողներ, ինչքան էլ մենք փորձենք հանրային դիսկուրսի միջոցով հասկանալ հայտնի ինտրիգիստ Սերժ Սարգսյանին, միևնույն է, այդ ամենի հանգուցալուծումը պետք է կատարվի դատաիրավական ճանապարհով։ Միայն այդ դեպքում հասարակությունը կլիցքաթավի։ Շատերը պնդում են, որ նման դատական պրոցեսներով երկիրը մտնում է քաղաքական քաոսի մեջ, բայց իրականում քաոսը հիմա է, երբ դատաիրավական գործընթացի փոխարեն բանեցվում է մեդիախառնակչություն։ Հասկացե‘ք, որ նույնիսկ Քոչարյանի ձերբակալության մասով չկա քաղաքական քաոս, և չի էլ կարող լինել, դա որոշ շրջանակների կողմից երևան նետվող կարծիք է, որի միջոցով արդարադատության ինստիտուտցիոնալ նշանակությունը հակադրում են քաղաքական համերաշխություն կոչվածին։ Մեզանից շատ ավելի բարդ հասարակական հարաբերություններով երկրներում են եղել ու լինում նման գործընթացներ, բայց դա ոչ մի կերպ չի ազդել, ընդհակառակը ավելի է հանրությանը հաղորդել հանգստություն ու համերաշխություն։

Այնպես որ, մենք պետք է չխուսափենք նմանատիպ իրավիճակներից, որովհետև խաթարված հանրային ընկալումներով հասարակությանը անհրաժեշտ է անցնել նմանատիպ ճանապարհով»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2586079818153074

Ամենաթարմ