ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Քարսոն քաղաքի Dignity Health Sports Park մարզապալատում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր տարել՝ հաղթելով ճապոնացի Շոկի Սակային:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Կիսամիջին քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտն անցել է Գոռի առավելությամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ՝ 80:72, 79:73, 77:75 հաշվով հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկին:
Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում շարունակում է իր անպարտելի դիրքերն ամրապնդել։


