Եվրահանգրվան

Սլովենիան տանկեր կտրամադրի Ուկրաինային

Սլովենիան և Գերմանիան համաձայնագիր են կնքել, ըստ որի՝ Սլովենիան իր տանկերից կտրամադրի Ուկրաինային, իսկ Գերմանիան դրա դիմաց իր տանկերի ու զրահափոխադրիչների պաշարներից կդրամադրի Սլովենիային։

Այս մասին գրում է dpa-ն։

Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել երկու երկրների պաշտպանության նախարարների հեռավար հանդիպման արդյունքում, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև, թե ինչպես կարող են օգնել Ուկրաինային։

Ըստ աղբյուրի՝ խոսքը T-72 խորհրդային արտադրության տանկերի մասին է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ