fbpx
Առողջապահություն

Հայաստանում կրկին մեկ օրում գրանցվել է քովիդի 10-ից քիչ նոր դեպք

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422814 դեպք, որոնցից 410535-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1974 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 3123 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 9 նոր դեպք, ապաքինվել են ևս 18-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Մինչ այս կատարվել է 3029751 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ