Ձյան առատ տեղումները և փրկարարական գործողությունները վերջին օրերին

Հրապարակող՝

prkarar

Ամենադիտվածներ

Հունվարի 13-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 14-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Փրկարար ծառայությունը, օպերատիվ արձագանքելով իրավիճակին, համագործակցելով Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ, արգելափակումից դուրս է բերել 101 տրանսպորտային միջոց և 247 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Նմանատիպ իրավիճակներ արձանագրվել են նաև հունվարի 10-ից 13-ը, երբ 113 տրանսպորտային միջոց է դուրս բերվել արգելափակումից, իսկ 302 քաղաքացի ստացել է անհրաժեշտ օգնություն։

Ամենաթարմ