Հայաստան դաշինքը, Պատիվ ունեմը և ԲՀԿ-ն իրենց հարցումների մեջ ներառել են նաև ընտրակեղծարարներին և «տասովշիկներին»․ Հարությունյան

Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրել է

«Никогда не сдавайся! Позорься до конца

Այսօր ներքոնշյալ անձնավորությունը, փորձելով արդարացնել հայկական Գելափի՝ նախընտրական վերջին հարցման «նկարած» թվերը, ասել է, որ Հայաստան դաշինքը, Պատիվ ունեմ դաշինքը և Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իր հարցման թվերից պակաս են ստացել այն պատճառով, որ ընտրությունից առաջ իրավապահները բռնել են մեծ թվով ընտրակեղծարարների: Պատկերացնու՞մ ես, Կառլ, սոցիոլոգը իր հարցման մեջ ներառած է եղել նաև ընտրակեղծարարների և «տասովշիկների» գործոնը: Ասում է՝ խեղճերին մեկուսացրիք, ընտրություններին այդ ուժերը քիչ հավաքեցին ու իրական և «գելափախաբ» թվերը զգալի տարբերություն տվեցին:
Խորհուրդ՝ էլ մի՛ խոսիր…»։

Ամենաթարմ