fbpx
Հասարակություն

ՀՀ-ում ճանապարհներն անցանելի են․ Սոթք-Քարվաճառը փակ է

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ