fbpx
Էկո

Կապանում սողանք է ակտիվացել

ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է, որ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 11-ին, ժամը 14։04-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 17 տան մոտակայքում ակտիվացել է սողանք։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ նշված հասցեի մոտակայքում (գտնվում է սողանքային գոտում) ակտիվացել է սողանք (լայնություն՝ 10 մ, երկարություն՝ 40-50 մ, խորություն՝ 4-5 մ)։

Դեպքի վայրում են գտնվել Սյունիքի փոխմարզպետը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ