fbpx
Աշխարհ

SpaceX-ը բաց տիեզերք է դուրս բերել առաջին մասնավոր անձին

Միլիարդատեր Ջարեդ Այզեկմանը այսօր դուրս եկավ Dragon տիեզերանավից և մի քանի րոպե մնալով բաց տիեզերքում վերադարձավ տիեզերանավ։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մասնավոր անձը դուրս է գալիս բաց տիեզերք։

Այդ պահին Dragon-ը գտնվում էր երկրից ավելի քան 700 կիլոմետր հեռավորության վրա և ուներ ժամում 25 հազար կիլոմետր արագություն։ Նախկինում բաց տիեզերք էին դուրս եկել միայն պրոֆեսիոնալ տիեզերագնացները։

SpaceX -ի տիեզերական առաքելությունը ուղիղ հեռարձակվում է X սոցցանցում, որը նույնպես պատկանում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Իլոն Մասկին։

Նրա SpaceX մասնավոր ընկերությունը հաջողությամբ ուսումնասիրում է տիեզերքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ