Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով կապ է հաստատել SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Զելենսկու Twitter-ի էջից։
Նա շնորհակալություն է հայտնել Մասկին, որ նա խոսքով և գործով աջակցում է Ուկրաինային։
Զելենսկին գրել է, որ հաջորդ շաբաթ Ուկրաինան ստանալու է Starlink-երի հերթական խմբաքանակը՝ ավերված քաղաքների համար։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իրենք քննարկել են նաև հնարավոր տիեզերական ծրագրերը։
Զելենսկին Մասկին հրավիրել է Ուկրաինա՝ պատերազմից հետո։
Հիշեցնենք, որ Starlink արբանյակների ու կայանների միջոցով հնարավոր է դառնում ինտերնետ հասանելիություն ապահովել որոշակի տեղանքում։ Տվյալ պարագայում՝ Ուկրաինայում։
