fbpx
Աշխարհ

Առաջին սենսորային էկրաններով կառավարվող տիեզերանավը. SpaceX Crew Dragon (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Բոբ Բենկենը և Դուգ Հարլին առաջին մարդիկ էին, ովքեր տիեզերք ուղևորվեցին մասնավոր հրթիռով, և առաջինն էին, որ տիեզերանավը ղեկավարեցին՝ օգտագործելով միայն սենսորային կառավարման համակարգ, ինչպես հայտնում է 3dnews.ru-ն։

SpaceX Crew Dragon տիեզերանավը խուսափել է լաբիրինթոս հիշեցնող մեխանիկական կոճակներից և անջատիչներից, որոնք կային հին նավերի վրա, ինչպիսիք էին Space Shuttle կամ Apollo հրամանների մոդուլը: Փոխարենը, Crew Dragon-ի օդաչուներն իրենց առջև ունեին միայն երեք մեծ սենսորային վահանակ և մի քանի հավելյալ կոճակներ ներքևում: Հետևաբար, այն կարճ ժամանակահատվածը, երբ նրանք ստիպված էին ձեռքով ղեկավարել տիեզերանավը, նրանք դա անում են ինտերֆեյսի միջոցով՝ որը տեսախաղի ոճով տեղակայված էր էկրաններին։ Այնուամենայնիվ, անձնակազմի ձայնային հաղորդակցությունը դեպի երկիր, իրականացվել է բավականին մեծ չափի լարային խոսափողի միջոցով՝ բարձր հուսալիության նպատակով ։

Զարմանալի էր, որ տիեզերագնացներն իրենց տիեզերանավի հետագիծը փոխում էին նույն տեխնոլոգիայով, ինչ որ սմարթֆոնների տերերն օգտագործում են ՝ թվիթի, ինստայի, էլեկտրոնային փոստի դիտման համար :

Նոր ինտերֆեյսի փորձարկումը, կարծես, հաջողվեց, թեպետ Դուգ Հուրլիի տիեզերանավը վարելու ընթացքում Բոբ Բենկենը նկատեց, որ ջերմացուցային ֆոտոխցիկից Երկրի պատկերը կարճ ժամանակով անհետացավ: SpaceX-ը ճանաչեց լուսարձակումը, իսկ ավելի ուշ տիեզերագնացներին հաղորդեցին, որ դա նորմալ է, քանի որ տեսախցիկները նոր էին միացել և դեռ չէին հասել «ջերմային հավասարակշռությանը»:

Ենթադրվում է, որ Crew Dragon-ի զորավարժությունների մեծ մասը տեղի է ունենալու ինքնաբերաբար, այնպես որ, եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, առաքելության ընթացքում տիեզերագնացները ստիպված չեն լինի կրկին անցնել մեխանիկական կառավարման: Եվ չնայած նավի կառավարման այս նոր մեթոդը այնքան էլ տպավորիչ չի թվում և նման չի գիտաֆանտաստիկ ֆիլմերի ինտերֆեյսներին, ամեն դեպքում SpaceX Crew Dragon-ի սենսորային էկրանները հաստատ կարող են համարվել մի մեծ քայլ դեպի առաջ:

Արմինե Գասպարյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ