տիեզերագնաց
Սունիթա Ուիլյամսը՝ տիեզերքում անսպասելի իննամսյա մնալու և դիմացկունության մասին
ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Սունիթա Ուիլյամսը պատմում է 2025 թվականին Միջազգային տիեզերակայանում իր անսպասելի իննամսյա մնալու մասին՝ Boeing Starliner տիեզերանավի շարժիչների խափանումներից հետո, բացահայտելով տիեզերքում դիմացկունության հոգեբանական և ֆիզիկական պահանջները։
Բազ Ալդրինը սգում է իր կնոջ՝ Անկա Ֆաուրի մահը․ գիտնականի ու կյանքի ընկերոջ պատմությունը
Լեգենդար տիեզերագնաց Բազ Ալդրինը սգում է իր կնոջ՝ Անկա Ֆաուրի մահը, ով ճանաչված քիմիական ինժեներ էր։ Նրանց ամուսնությունը միավորեց գիտությունը, ընտանիքը և հարստացրեց երկուսի կյանքը:
Ավստրալիայում հայտնաբերվել են SpaceX պարկուճների բեկորներ
Հաղորդվում է, որ Ավստրալիայի լեռների գյուղատնտեսական հողերում հայտնաբերվել են տիեզերական բեկորների կտորներ, և ՆԱՍԱ-ն հաստատել է, որ օբյեկտներից առնվազն մեկը «հավանաբար» ապարատային կտոր է SpaceX Dragon պարկուճից։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ առնվազն երեք բեկորներ են հայտնաբերվել Ավստրալիայի ամենահարավային ծայրին մոտ գտնվող լեռնաշղթայում, և ըստ ՆԱՍԱ-ի հայտարարության, SpaceX-ը հաստատել է, որ դա, ամենայն հավանականությամբ, Dragon-ի…
Ռոսկոսմոսը հրապարակել է տիեզերագնացների նոր լուսանկարները
«Ռոսկոսմոս» պետական կորպորացիան հրապարակել է ISS-ում նկարահանող խմբի և ռուս անձնակազմի նոր լուսանկարներ, որոնցում տիեզերագնացները ձեռքերը թափահարում են, իսկ դերասանուհի Յուլիա Պերեսիլդը սիրտ է ցույց տալիս: Լուսանկարները հրապարակվել է պետական կորպորացիայի Telegram ալիքում:
Առաջին սենսորային էկրաններով կառավարվող տիեզերանավը. SpaceX Crew Dragon (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Բոբ Բենկենը և Դուգ Հարլին առաջին մարդիկ էին, ովքեր տիեզերք ուղևորվեցին մասնավոր հրթիռով, և առաջինն էին, որ տիեզերանավը ղեկավարեցին՝ օգտագործելով միայն սենսորային կառավարման համակարգ, ինչպես հայտնում է 3dnews.ru-ն։ SpaceX Crew Dragon տիեզերանավը խուսափել է լաբիրինթոս հիշեցնող մեխանիկական կոճակներից և անջատիչներից, որոնք կային հին նավերի վրա, ինչպիսիք էին Space Shuttle կամ Apollo հրամանների մոդուլը:…
Չինաստանը հայատարարել է, որ իր նոր տիեզերակայանի կառուցումը կավարտվի մինչև 2022 թվականը
Չինաստանը նպատակ ունի երկու տարում ավարտել տիեզերակայանի աշխատանքները, երեքշաբթի օրը հայտարարել են Չինաստանի պաշտոնյաները: Այս մասին տեղեկացնում է euronews.com-ը։ Երկիրը նոր անօդաչու տիեզերանավով հրթիռ է արձակել Wenchang մեկնարկային կենտրոնից, որը նաև վերադարձի պարկուճով է կահավորված: Մեկնարկը հաջող էր, քանի որ փորձնական տիեզերանավը և պարկուճը առանձնացել են հրթիռից՝ ուղեծիր մտնելու համար։ Այս մասին հայտնում է…
ՆԱՍԱ-ն մարտից կսկսի լուսնային նոր առաքելության համար տիեզերագնացներ ընտրել
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) այս տարվա մարտից կսկսի լուսնային նոր «Արտեմիս» առաքելության իրագործման նպատակով տիեզերագնացների ընտրության գործընթացը: Ինչպես նշվում է գործակալության պաշտոնական կայքում, դիմումներն ընդունվելու են մարտի 2-31-ը: Այնուհետև ՆԱՍԱ-ի մասնագետները դիմորդների միջից կընտրեն հարմար թեկնածուներին, որպեսզի հետագա տարիներին նրանց նախապատրաստեն լուսնային առաքելությանը: Ըստ գործակալության պահանջների՝ թեկնածուները պետք է լինեն…
Խորը ցավով տեղեկացա մարդ-լեգենդի մահվան մասին․ ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին։ Հեռագրում, մասնավորապես,ասվում է․ «Խորը ցավով տեղեկացա Ալեքսեյ Լեոնովի՝ մարդ-լեգենդի մահվան մասին, որը հավերժ կմնա մարդկության պատմության մեջ։ Ալեքսեյ Լեոնովը բազմիցս եղել է Հայաստանում, մեզ մոտ նրան լավ էին ճանաչում և անկեղծորեն սիրում էին: Իբրև նկարիչ՝ նրա ստեղծագործությունները բարձր է…
Մահացել է բաց տիեզերք դուրս եկած առաջին մարդը՝ Ալեքսեյ Լեոնովը
Ռուսաստանում 85 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ հերոս, պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը: Այս մասին գրում է meduza.io-ն: 1965 թվականի մարտին Լեոնովը դարձել է առաջին մարդը, որ դուրս է եկել բաց տիեզերք: 1970-ից 1991 թվականններին Լեոնովը զբաղեցրել է Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի փոխնախագահի պաշտոնը: Այնուհետև զբաղվել է գործարարությամբ, եղել է…
Անկշռության պայմաններում քնելը նման է ջրհոր ընկնելուն․ տիեզերագնացները պատմել են երազներ չտեսնելու մասին
Ըստ տիեզերագնաց Ալեքսանդր Սկվորցովի՝ անկշռության պայմաններում տիեզերագնացներին ավելի հարմարավետ է քնել: Այս մասին հայտնում է RT-ն: «Անկշռության մեջ շատ հարմար է քնել, հարկավոր չէ մի կողքից մյուսը թեքվել, քանի որ ամբողջ ժամանակ մնում ես կախված վիճակում», – նշել է նա: Սկվորցովը քնելը համեմատել է ջրհոր ընկնելու հետ: Նա նշել է, որ նույնիսկ չի հիշում թե…
Տիեզերագնացը երաժշտական ելույթ կունենա երկրի ուղեծրից
Իտալացի տիեզերագնաց Լուկա Պարմիտանոն օգոստոսի 13-ին երկրի ուղեծրից ելույթ կունենա էլեկտրոնային երաժիշտների սիրահարների համար, հաղորդում է Եվրոպական տիեզերական գործակալությունը։ Նշվում է, որ համերգը կկայանա երեքշաբթի՝ BigCityBeats World Club Dome Cruise Edition տիեզերական թեմատիկ շարքի շրջանակում, Իբիցայում։ Տիեզերագնացը ելույթ նկունենա Columbus մոդուլից, Միջազգային տիեզերակայանում։
Հայտնի տիեզերագնացը Երևանում մասնակցել է Միջազգային ամառային տիեզերական դպրոցի բացմանը
Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տարածքում տրվել է Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքների մեկնարկը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը: Նա ողջունել է ներկաներին, կարևորել նման միջոցառումների անցկացումը, տիեզերական գաղափարի շուրջ տարբեր երկրների դպրոցահասակ պատանիներին մեկ վայրում համախմբելը: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս միջոցառումն իր բեղուն…
Միջազգային տիեզերական կայանը բաց է մասնավոր անձանց համար. NASA
Միջազգային տիեզերական կայանն այսուհետ բաց է մասնավոր անձանց համար: Այս մասին հայտարարել է NASA-ն, հաղորդում է Associated Press-ը: Ըստ աղբյուրի՝ մասնավոր տիեզերագնացների առաջին թռիչքը տեղի կունենա հաջորդ տարվանից ոչ ուշ: Նշվում է նաև, որ դեպի ՄՏԿ ուղևորությունը կտևի 30 օր: Տիեզերակայանի տոմսը կարժենա 58 մլն դոլար, իսկ մասնավոր ճանապարհորդները կայանման մեկ գիշերվա համար պետք է…
Միջազգային տիեզերակայանում տիեզերագնացները շոգի պատճառով չեն կարողանա քնել
ՄՏԿ-ի տիեզրեագնացներին նախազգուշացրել են, որ մոտակա գիշերների ընթացքում նրանք, հավանաբար, չեն կարողանա քնել ամերիկյան Harmony մոդուլի իրենց ննջախցերում: Հյուսթոնյան կենտրոնի օպերատորը տիեզերագնաց Էնն Մաքքլեյնին տեղեկացրել է, որ ջերմաստիճանը մոդուլում նախատեսվածից ավելի է: Սակայն ջերմաստիճանի բարձրացման պատճառը դեռ հայտնի չէ: Նշենք, որ ՄՏԿ-ի այս մոդուլում տիեզերագնացների համար չորս ննջախուց կա:














