fbpx
Աշխարհ

Կորեաների հյուսիսային հատվածը սպառնացել է հարավայինին՝ կիրառել միջուկային զենք

Հյուսիսային Կորեայից անթաքույց սպառնացել են Հարավային Կորեային՝ կիրառել միջուկային զենք իրենց նկատմամբ։

Ինչպես հայտնում է հյուսիսկորեական կենտրոնական հեռագրային գործակալությունը, այս մասին ասել է Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը։

Նա մասնավորապես ասել է, որ եթե Հարավային Կորեան ռազմական առճակատման գնա, ապա իրենց միջուկային ուժերը պետք է «կատարեն իրենց պարտքը»։

Յո Չժոնը նշել է նաև, որ Հարավային Կորեայի ՊՆ ղեկավարի կողմից սխալ էր Փհենյանին ռազմական կանխարգելիչ հարված հասցնելու մասին խոսելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ