Հայաստան-Շվեդիա խաղը սպասարկելու են ֆինլանդացիները

Հրապարակող՝

Հունիսի 5-ին՝ Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում, կկայանա Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը։

Խաղը կսպասարկեն ֆինլանդացի մրցավարները՝ Մատիաս Գեստրանիուսի գլխավորությամբ, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Գեստրանիուսին կօգնեն Միկո Ալակարեն և Միկա Լամպուն: Չորրորդ պաշտոնյան է Յոնի Հյուտիան։

Հիշեցնենք, որ հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին։

Ամենաթարմ