Սպասելի էր․ Զախարյանը խոսել է՝ լավագույնների ցանկից իրեն հեռացնելու մասին

Հրապարակող՝

Ինչո՞ւ Զախարյանը չկա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում

Մոսկվայի «Դինամոյի» հայազգի երիտասարդ ֆուտբոլիստ Արսեն Զախարյանն անդրադարձել է՝ աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկից իրեն հեռացնելու Goal-ի որոշմանը։

Այս մասին գրում է Матч ТВ-ն։

Զախարյանն ասել է, որ դա իր համար սպասելի էր ու նույնիսկ չի էլ տխրել դրա պատճառով, տարել է հանգիստ։

Նրա խոսքով՝ թիմակիցները նույնիսկ կատակում են, թե հիմա ինքը լավագույնների թոփ-10-ո՞ւմ է, թե՞ թոփ-11-ում։

Հիշեցնենք, որ Զախարյանը 11-րդն էր ու նրան հեռացրել էին լավագույնների ցանկից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների շրջանակում։

Ամենաթարմ