Առաքելը ներկայացման պրեմիերան` Հրանտ Թոխատյանի ու Սամվել Թոփալյանի մասնակցությամբ

Հրապարակող՝

Առաքելը ներկայացման պրեմիերան` Հրանտ Թոխատյանի ու Սամվել Թոփալյանի մասնակցությամբ

Ամենադիտվածներ

Սույն թվականի փետրվարի 16-ին և 17-ին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում պրեմիերա է սպասվում: Ռեժիսոր Արթուր Սահակյանը հանդիսատեսի դատին կհանձնի «Առաքել» ներկայացումը: Գլխավոր դերերում են դերասաններ Հրանտ Թոխատյանն ու Սամվել Թոփալյանը: Պիեսի հեղինակը Գևորգ Ալթունյանն է:

Հրանտ Թոխատյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ վաղուց է ցանկություն ունեցել Ալթունյանի հետ աշխատելու, և, բարեբախտաբար, անցյալ տարի ծնվեց «Առաքել» պիեսը: Խոսելով հենց Թոփալյանի հետ ներկայանալու և ընտրության մասին՝ Թոխատյանը նշեց, որ փորձել են մի քանի այլ դերասանների հետ, սակայն վերջնական որոշում է կայացվել ընտրել տաղանդավոր դերասան Սամվել Թոփալյանին:

Թոխատյանը դժվարացավ նախքան ներկայացումը խոսել դրա մասին՝ ասելով. «Առաքել»-ը ներկայացում է մեր մասին, մեր օրերի խմորումների, արդիական խնդիրների ու իրավիճակի մասին: «Հանդիսատեսը կտեսնի այսօրվա իր կյանքը, մեր մի քանի տեսակները: Մեր ներկայացումների՝ «MEA CULPA» և «Խաթաբալադա»-ի շարքում կլինի, այդ ոճի մեջ է բեմադրվում, որովհետև բեմադրիչը Արթուր Սահակյանն է, որի հետ մենք մշտապես աշխատում ենք»,- նշեց ՀՀ ժողովրդական արտիստը:

Ներկայացումը բազմաժանր է: Դեռևս պարզ չէ՝ դրա տևողությունն ինչքա՞ն կլինի: Դերասանի փոխանցմամբ՝ ըստ նախնական որոշման՝ այն կլինի մեկ գործողությամբ, ինչը նշանակում է, որ չի կարող գերազանցել 1 ժամը կամ 40 րոպեն:

«Հեղինակի հետ բավականին երկար ենք աշխատել պիեսի վրա, մինչև եկանք ընդհանուր հայտարարի: Փորձերը սկսել ենք նոյեմբերից»,- ասաց Հրանտ Թոխատյանը: Դերասանը նաև անդրադարձավ 2022 թվականի ստեղծագործական կյանքին, նշեց, որ տարին բավականին ակտիվ են սկսել. Սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ հեքիաթներ են ընթերցում երեխաների համար:

Թոխատյանը նաև հայտնեց, որ անցյալ տարի ոտքի հետ կապված առողջական խնդիրներ ուներ, սակայն, բարեբախտաբար, այս տարի արդեն դա էլ է հաղթահարել, կարողանում է առանց ձեռնափայտի քայլել:

Աղբյուրը՝ armtimes.com

Ամենաթարմ