Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․
«Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում սպասվում է տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:
Ծառայության սակրավորական ջոկատները և հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը շարունակում են զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման գործընթացը:
Ուստի, պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
Մանրամասների համար զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն»:
https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3959418090759303?__cft__%5B0%5D=AZX-L0T14-pZRjOQh93lRrTKSJ4nHg6Yd17HiQE86RvkWoXLYaNCGi-VnJSv-MMYJeBAiXZlwmSf5gpd3ZnYpuZw_oQ1DPaNkqn1qNCUkLJOQkIPLdnBFo1wTCDXNN6axq5YQ8In17-E61wcfk0Z1FFF&__tn__=%2CO%2CP-R
