fbpx
Կառավարություն

Կասեցումներ՝ Սպայկայի գրասենյակում և Դեուս Էքս ընկերությունում․ ԱԱՏՄ

ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները պարետատան որոշումները շրջանցելու փաստեր արձանագրած ընկերություններում այսօր իրականացրել են գործունեության ժամանակավոր կասեցման աշխատանքներ:

Մասնավորապես, 24 ժամով կասեցվել է «Սպայկա» ՍՊԸ գրասենյակի, կորոնավիրուսի ռապիդ թեստերի առցանց վաճառքով զբաղվող «Դեուս Էքս» ընկերության, Էջմիածնի ՋՕԸ-ի, Չարենցավանի գործիքաշինական գործարանի և երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Ընդ որում՝ վերջին օրերին մարզային կասեցումները գերակշռում են։

Միաժամանակ, այսօր շարունակվել են ստուգայցերը․ դրանք այսօր ուժեղացված ռեժիմով ընթացել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

https://www.facebook.com/hlib.am/videos/1047574475658678/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ