«Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև։ Նրանք երկկողմանի փակել են Տիգրան Մեծի պողոտան։
Նրանք շրջափակել են ավտոմեքենան, որում գտնվում է «Սպայկա» ընկերության կալանավորված տնօրեն՝ Դավիթ Ղազարյանը։
Նրան այստեղից պետք է տեղափոխեն կալանավայր, սակայն ընկերության աշխատակիցները թույլ չեն տալիս։ Ոստիկանությունը փորձում է բացել երթևեկությունը։
Այնուամենայնիվ ոստիկաններին հաջողվեց տեղաշարժել ավտոմեքենան։
Աշխատակիցները ոչ իրավաչափ են համարում «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման մասին որոշումը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում է կայացրել կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։

