Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան, ով վնասվածք էր ստացել Բելգիայի հետ EURO-2020-ի 1/4-րդ եզրափակչի ժամանակ, 6-ից 7 ամսով բաց է թողնելու։
Այս մասին հայտնում է Sky Sport-ը։
Նշվում է, որ իտալացուն իրենց աջակցությունն են հայտնել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ու «Չելսիի» տնօրեն Մարինա Գրանովսկայան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվում էր, որ Սպինացոլան բաց կթողի 4 ամիս։
Հիշեցնենք նաև, որ ֆուտբոլիստը վնասել է աքիլեսյան գարշապարը։
