Ընդդիմության որոշ շրջանակների կողմից մայրաքաղաքում շարունակվում են իրականացվել բողոքի ակցիաներ։
Այսօր՝ ապրիլի 27-ին, մի խումբ ցուցարարներ սպիտակ խալաթներով, հակագազերով փորձում էին «ախտահանել» Կառավարության շենքը։
Տեղում աշխատող ոստիկանության ծառայողները ակցիայի մասնակիցների հորդորեցին ակցիան շարունակել այլ ուղղությամբ, քանի որ Կառավարության շենքը հատուկ պահպանվող տարածք է։
Ստեղծվեց լարված իրավիճակ։
