ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի հետ հեռախոսազրույցում աջակցել է մայրաքաղաք Տրիպոլիի վրա նրա ուժերի հարձակմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Իրավիճակին ծանոթ ամերիկացի անանուն պաշտոնյայի փոխանցմամբ՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Տրիպոլիի վրա հարձակմանը՝ ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարության տապալման համար։ Մեկ այլ աղբյուր նշում է, որ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Հաֆթարի հետ զրույցում նույնպես աջակցել է հրամանատարի գործողություններին։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Գարեթ Մարկին հերքել է Bloomberg-ի հրապարակումը։

