fbpx
Իրավական

Սփյուռքահայերը բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նախարարության լուծարման

Այսօր առավոտից սփյուռքահայերը բողոքի ակցիա են իրականացրել Սփյուռքի նախարարության դիմաց՝ պնդելով, որ նախարարությունը փակելը մեծ սխալ է:

Այս պահին նրանք շարժվում են դեպի կառավարության շենք:

Ակցիայի մասնակիցները գտնում են նախարարության անհրաժեշտությունը կա և, նրանց խոսքով, նախարարության դերն անգնահատելի է Հայաստան վերադառնալուց հետո իրենց ադապտացման համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծը, որով առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի։

Նախագծով ՀՀ մշակույթի նախարարությունը միավորվելու է կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունը լուծարվելու է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ