Սփյուռքի 10 տոկոսն է սփյուռքյան կազմակերպությունների տրամաբանության մեջ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում  նշել է, որ հիաթափության աղբյուր կարող են լինել նաև Սփյուռքի մեր շատ սիրելի որոշ կառույցներ:

«Որովհետև բավականին երկար ժամանակ Սփյուռքի մի շարք կառույցներ եղել են միջնորդ Հայաստանի կառավարության և Սփյուռքի միջև խոսակցության: Այսօր այդ երևույթը փոխվում է, որովհետև այսօր ես հիմա խոսում եմ ու չկա բաժանում՝ ես Սփյուռքի հետ եմ խոսում, թե Հայաստանի: Այս ժամին ասենք Հայաստանն է ներգրավված, իսկ գիշերը ներգրավված կլինի Սփյուռքը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ ընդհանուր առմամբ կա կառուցվածքային մի պրոբլեմ, որը որքան շուտ արձնագրենք, այնքան ճշգրիտ կլինենք Սփյուռքի հետ մեր քաղաքականության մեջ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 30-40 տարի առաջ Սփյուռքի 90 տոկոսը կապված էր այս կամ այն սփյուռքյան կազմակերպության հետ: Այսինքն ինստիտուցիոնալ կառուցվածք գոյություն ուներ: Վերջին 40 տարում, ինչ-որ տեղ դժբախտաբար այս տրամաբանությունը փոխվել է:

«Հիմա հակառակն է, Սփյուռքի 10 տոկոսն է սփյուռքյան կազմակերպությունների տրամաբանության մեջ, իսկ 90 տոկոսը դուրս է մնացել այդ կառուցվածքային տրամաբանությունից: Որքան շուտ դա արձանագրենք, այնքան արդյունավետ կդարձնենք մեր հարաբերությունները Սփյուռքի հետ»,-ընդգծել է վարչապետը։

 

Ամենաթարմ