fbpx
Ժամանց

Squid Game սերիալը գերազանցել է Game of Thrones-ին

Netflix-ի հարավկորեական Squid Game սերիալը YouTube-ում տեսանյութերի դիտումների քանակով գերազանցել է HBO-ի «Game of Thrones»-ին։ Այս մասին հայտնել է KBS-ը:

Squid Game-ի վիդեո բովանդակությունը ընդհանուր առմամբ կազմում է մոտ 131,000 տեսանյութ, ներառյալ պաշտոնական թրեյլերները և հոլովակները սերիայից, ինչպես նաև երկրպագուների կողմից տեղադրված տեսանյութերը: Նրանց դիտումների ընդհանուր թիվը նոյեմբերի 10-ի դրությամբ գերազանցել է 17 միլիարդը, մեկնաբանությունների և հավանումների թիվը՝ 533 միլիոնիը։

Ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալը, որը համարվում է HBO-ի ամենահաջող նախագիծը, տասը տարվա ընթացքում YouTube-ում հավաքել է 420 հազար տեսանյութ: Տեսանյութերի ընդհանուր թիվը կազմել է 16,9 միլիարդ, տեսանյութերն ունեն 233 միլիոն մեկնաբանություն և հավանում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ