Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մայիսի 14-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժեց։
Նշենք, որ Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ երեկդատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը դատարանին միջնորդել էր իրենց տրամադրել մայր քրեական գործով 2020 թվականի դեկտեմբերի դրությամբ բոլոր նյութերը, ինչպես նաև Սևան Քոչարյանի ցուցմունքներում վկայակոչված ենթադրյալ այլ հանցագործությունների վերաբերյալ իրավական գնահատական պարունակող որոշումների պատճեները։
Պաշտպանական կողմը պնդել է, որ Սերժ Սարգսյանի գործն անջատվել է հիմնական քրեական գործից, և նրան արդարացնող ապացույցները չեն դրվել անջատված քրեական գործում։