fbpx
Խորհրդարան

Ստաժ չունեցող մարդը և 12 տարվա ստաժ ունեցող մարդը ստանալու են նույն գումարը. Արկադի Խաչատրյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը մարտի 26-ին խորհրդարանում դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին՝ հարց ուղղելով հիմնական կենսաթոշակի վերաբերյալ. հաշվարկներ կա՞ն, թե որքան կպահանջվի հիմնական կենսաթոշակը նվազագույն կենսաթոշակի չափ՝ 25 500 դրամ սահմանելու համար:

«Եթե հիմնականը թողնում ենք նույն մակարդակի, սահմանում ենք նվազագույն, սա նշանակում է, որ ստաժ չունեցող մարդը և 12 տարվա ստաժ ունեցող մարդը ստանալու են նույն գումարը, որն այնքան էլ արդարացի չի լինում աշխատած և գումար կուտակած մարդկանց նկատմամբ»,- նշեց նա:

Սաիյանը նշեց, որ նման հաշվարկ կատարվել է, ապա ավելացրեց՝ եթե գնային ոչ թե նվազագույն կենսաթոշակ սահմանելու ճանապարհով, այլ հիմնական կենսաթոշակը 25 500 դրամ դարձնեին, ապա լրացուցիչ հատկացվելիք միջոցները տարեկան 50 միլիարդ դրամ կկազմեին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ