Ստամբուլի իշխանությունները զգուշացրել են վերահաս փոթորկի մասին

Ստամբուլի նահանգի իշխանությունները հայտնել են, որ այս կիրակի Ստամբուլում փոթորիկ է սպասվում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Օդերևութաբանները կանխատեսում են, որ կիրակի կեսօրից հետո Մարմարա ծովի շրջանը ենթարկվելու է ժամում 50-75 կիլոմետր արագությամբ հյուսիսային և հյուսիսարևելյան քամիների ներգործությանը», – մեջբերում է ՌԻԱ Նովոստին նահանգի ղեկավարության հաղորդագրությունը։

Ըստ նահանգի պաշտոնյաների, քամին կդադարի  երկուշաբթի: Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը բնակիչներին հորդորել է զգույշ լինել։

Ամենաթարմ