Պայթյուն՝ Ստամբուլի քիմիական արտադրամասում

Ամենադիտվածներ

Պայթյուն է որոտացել Ստամբուլի քիմիական արտադրամասում, որից հետո հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:

Ժամանակ առ ժամանակ շարունակում են պայթյուններ լսվել: Առայժմ զոհերի մասին չի հաղորդվում:

Արնավուտքոյ շրջանում (Ստամբուլի ասիական մաս) գտնվող քիմիական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու բժիշկները: Ներկայում դեպքի վայրում ծառայություն են իրականացնում 40 հրշեջ մեքենաներ ու 129 փրկարարներ: Արտադրամասի ընդհանուր մակերեսը մոտ 10 հազար ք/մ է:

Ամենաթարմ