Ստամբուլի շրջաններից մեկում ուղևորատար ավտոբուսը մխրճվել է անցորդների մեջ: Փոխադրամիջոցը, մոտենալով կանգառին, անսպասելի բախվել է 5 ավտոմեքենայի, հայտնում է NTV-ն:
Ըստ հեռուստաալիքի` մի քանի մարդիկ են տուժել, բայց նրանց թիվը չի հստակեցվում: Վիրավորներին հոսպիտալացրել են: Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել: