Ստամբուլում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր տնօրինության պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ Շիլեն դարձել է այն տարածքը, որտեղ ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է ժամը 14.50-ին՝ հասնելով 43.4 աստիճանի։ Չեքմեքյոյում ջերմաստիճանը կազմել է 41,7 աստիճան, Էյուպսուլթանում՝ 40,4 աստիճան։
Օդերևութաբանական տվյալների համաձայն՝ Ստամբուլում մինչ այժմ չափված և որպես ռեկորդ ընդունված ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2000 թվականի հուլիսի 13-ին և կազմել է 40,6 աստիճան։