Տարվա ավարտին խաղասերների համար սպասվող գլխավոր իրադարձությունը՝ Steam-ի ձմեռային զեղչային արշավը, մեկնարկում է դեկտեմբերի 18-ին և կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 5-ը։ Այս ընթացքում խաղասերները կարող են օգտվել խոշոր զեղչերից՝ ձեռք բերելով տարվա ամենաքննարկվող նոր խաղերը և հին սիրվածները:
Արշավի կենտրոնում հայտնվել են «Hades II», «Elden Ring Nightreign», «Dispatch», «Kingdom Come: Deliverance II» և «Borderlands 4» խաղերը, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել այս տարի։ Մեծ զեղչերի շնորհիվ խաղասերները վերջապես կարող են ձեռք բերել այն խաղերը, որոնց երկար ժամանակ սպասել են։ Steam-ի ցուցադրած թրեյլերը ընդգրկում է խաղերի լայն ցանկ՝ տարբեր ժանրերում՝ «Assassin’s Creed Shadows», «Marvel’s Spider Man 2», «Slime Rancher 2» և շատ ուրիշներ:
Steam-ի ձմեռային արշավը առանձնանում է խաղերի մեծ բազմազանությամբ, որին միացել են նաև այլ հարթակներ՝ ինչպես Epic Games Store-ը և GOG-ը, սակայն Steam-ը մնում է հիմնական ընտրությունը խաղասերների համար։ 2025-ի արշավը սպասվում է ավելի մեծ հետաքրքրությամբ՝ հաշվի առնելով ներկայացված խաղերի բազմազանությունը և խոշոր հրատարակիչների մասնակցությունը։

