Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով

Հրապարակող՝

Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով

Ամենադիտվածներ

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 18-ին հարցաքննվել է Ռազմական քննչական կոմիտեում՝ վկայի կարգավիճակով։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ հարցաքննությունը հիմնականում կապված է եղել 2023 թվականի ռազմական գործողությունների և դրանց հետևանքների հետ։ Շահրամանյանը նշել է, որ այս պահին վտանգ չի տեսնում իր կարգավիճակի փոփոխության մասով։

Նախկին նախագահը հավելել է, որ երբեք չի խուսափել իրավապահ մարմիններին ներկայանալուց և հարցերին պատասխանելուց։ Նրա փաստաբան Ռոման Երիցյանը նշել է, որ հարցաքննությունը կարող է կապված լինել Արցախի անկման և ԱՀ տեղեկատվական շտաբի հայտարարությունների՝ ՀՀ շահերին ենթադրյալ վնաս պատճառելու հետ։ Երիցյանը ընդգծել է, որ չնայած Շահրամանյանը ներկայումս վկայի կարգավիճակ ունի, հնարավոր են շրջադարձեր։

Հիշեցնենք, որ այս վարույթը հարուցվել է Սամվել Բաբայանի դիմումի հիման վրա։ Շահրամանյանը նախկինում արդեն 12 անգամ հարցաքննվել է այս գործի շրջանակներում և տրամադրել է իրեն հայտնի տեղեկությունները։

Ամենաթարմ