«Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» խաղարկող Սթեֆ Քարրին կդառնա NBA-ի պատմության մեջ առաջին խաղացողը, որի եկամուտներն այս մրցաշրջանում կկազմեն ավելի քան 40 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Fadeaway World-ը։
2017 թվականին Քարրին «Ուորիորսի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր՝ 201 միլիոն դոլար գումարով։ Համաձայն ստորագրված համաձայնագրի՝ 2019/20 մրցաշրջանում ֆուտբոլիստը կստանա 40,2 միլիոն դոլար, ինչը նրան կդարձնի լիգայի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստը:
NBA-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Ռասել Ուեստբրուկը («Հյուսթոն Ռոքեթս» և Քրիս Փոլը («Օկլահոմա Սիթի Թանդեր»), որոնք վաստակում են 38,5-ական միլիոն դոլար: