«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգն ու կուսակցության փոխնախագահ Սոնա Գուլբանյանը համատեղ նախաձեռնությամբ ստեղծել են կանանց միություն։
Այս մասին տեղեկանում ենք «Ալյանս» կուսակցության Facebook-ի էջից։
Նշվում է, որ Միության նպատակն է ակտիվ ու աշխատող կառույցի ձևավորումը, որը պետք է հեռանկարային ծրագրեր իրականացնի։
Ըստ աղբյուրի՝ շարժումը գլխավորելու է Ռոտենբերգը, ով ընտրվել է միության պատվավոր նախագահ։
Նշվում է նաև, որ այսուհետ իրենց ուժերին հավատացող կանայք կարող են միասին ուժեղ երկիր կառուցել։