Թուրքիայում ընդդիմադիրները խոսում են, որ Էրդողանը մտադիր է գնալ արտահերթ ընտրությունների

Ամենադիտվածներ

Պետությանը և համայնքներին հասցված 346.5մլն դրամի վնասի ավելի քան 70 տոկոսը վերականգնվել է․ Դատախազություն

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխնախագահ Սելչուք Օզդաղը հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մտադիր է արտահերթ ընտրություններ անցկացնել։

Այս մասին քաղաքական գործիչն ասել է Tele1-ի եթերում։

Նա նշել է, որ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Էրդողան-Բահչելի հանդիպման ժամանակ։ Բահչելիի կուսակցությունը՝ «Ազգայնական ապագան», Էրդողանի կառավարության գործընկերն է։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կողմերը համաձայնեցրել են գնալ արտահերթի 2022 թվականի հունիսին։

Օզդաղը խոստացել է ապագայում ավելի մանրամասն խոսել այս թեմայով։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ