Ստեղծվել են հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներ․ Արշակյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

Ստեղծվել են հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներ․ Արշակյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, հրապարակելով նաև տեսանյութ։

Նա նշել է, որ ներկայացված սարքը բարդ ինժեներական համակարգ է, որն օդի ծավալի և ճնշման ղեկավարման մշակված ալգորիթմների օգնությամբ անհրաժեշտ ծավալներով փոխարինում է մարդու շնչառական համակարգին:

«Ամերիկյան NASA JPL լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքում կարող եք տեսնել, որ սարքերի 5 օրինակներ արդեն պատրաստ են և անցնում են փորձարկումներ հետագայում սերտիֆիկացվելու և արտադրվելու նպատակով», – գրել է Արշակյանը։

Նա գրանցած հաջողության համար շնորհավորել է «Ինժեներական ասոցիացիային», «Ինժեներական քաղաքին», «ԵԻԱ ինժեներինգ» ընկերությանը և հայկական ինժեներական համայնքին։

Նախարարն իր գրառման վերջում հույս է հայտնել, որ սա կվերածվի իսկական արտադրության և Հայաստանում զարգացում կապրի բժշկական սարքաշինությունը։

https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/4563433027016703?__cft__%5B0%5D=AZXLadizNwnytw_hA9JeNqknYjRsJrh7ZvjusW-Eq8cLGWltz_0zCDY3-H5QZk4I2T4L0jv3xVA84-K0AvWAtKOVxvDN0yJ0YyT04eECMeGae1LOTbjtip1AC3k9gpdmP7XK0_qrLMLiha27eAEVlfhoXG88r36RAqo0pgzDWmGdTA&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ