fbpx
ՏՏ

STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթը կկայանա դեկտեմբերի 14-ին

Դեկտեմբերի 14-ին ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթը, որը կազմակերպում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

ՁԻՀ-ում տեղեկացրել են, որ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 41 թիմ: Դրանցից 10-15-ը կմասնակցեն մրցույթի եզրափակչին, որի շրջանակում իրենց գաղափարները կներկայացնեն ժյուրիին: Լավագույն 5 թիմերը կարժանանան դրամաշնորհի:

Մրցույթին մասնակցում են նախագծեր, որոնք ուղղված են նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը:

Մրցույթի նպատակն է ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում և նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առևտրայնացմանը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ճարտարագիտության և բարձր տեխնոլոգիաների նորարարությունների ուղղություններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ