fbpx
ՏՏ

Instagram-ում արդեն կարելի է ձայնային հաղորդագրություններ ուղարկել

Instagram-ի անձնական հաղորդագրություններ ուղարկելու Direct բաժնում արդեն հնարավոր է փոխանակվել ձայնային հաղորդագրություններով:

Դրանք կարող են տեևել մինչեւ 1 րոպե և չեն անհետանա երկխոսության պատմությունից: Հաղորդագրություն ձայնագրելու համար հարկավոր է սեղմել բարձրախոսի կոճակը:

Գործառույթը հասանելի է iOS և Android համակարգերում և աստիճանաբար հասանելի կդառնա ամբողջ աշխարհում:

Techcrunch-ի փոխանցմամբ, նոր գործառույթը թույլ կտա Instagram-ին մրցակցել Viber, Telegram, Facebook Messenger և WhatsApp մեսենջերների հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ