Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է նրա շրջայցը Ստեփանակերտում: Նշել է, որ Ստեփանակերտի զարգացումը իրենց հիմնական առաջնահերթություններից է:
«Մայրաքաղաքի մի քանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներս առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակն ունեին: Առաջիկա տարիներին նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները: Աշխատանքները լայն թափով սկսված են:
Քաղաքամայր Ստեփանակերտի զարգացումը, նրա ներկայանալի տեսքի ու գրավչության ապահովումը մեր հիմնական առաջնահերթություններից է, որին պետք է հասնենք միասնաբար՝ մեր սրտացավ ու նվիրված աշխատանքով»,-մանրամասնել է ԱՀ նախագահը:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/2612160702430341/?__xts__[0]=68.ARCaFwBU-7g3s_0-gvn5h-D6HaTzMt0IhIrNsIv8fvW5ClrGlUC8DqbJmHDEzpFpes-tZvuAYs12vDrh0dyPm9cP1vYSZUO1khHe6rAc1xJAdlrntczOVwDtRmQptIKZOfLvPOPOKQ8XpUqX07h0YeUw_dajKTk7yvLAdd3tFm4PaYya34sgayKqJHaPkSZygA39etSXskPK_YkhyDfn43YTtV-KoozyKG4YNXemXoz38VSZK6X0g5FAQLO5wu-aiVjGzuXbj3DF4K-XFSzonIO0eNY3dyMBApWJfk24bhCs2tAlBlKeXUZFW-ga2ahl-J45UWfI_WiadF2PTJwQ7HXhYzceUEAAD0g&__tn__=-R