Արցախ

Ստեփանակերտում կայացել է HayFC մրցաշարի կշռման արարողությունը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կայացել է HayFC մրցաշարի կշռման արարողությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանն ասել է, որ HayFC կազմակերպության կողմից HayFC մրցաշարը կազմակերպվում է առաջին անգամ:

«Մրցաշարի ընթացքում տեղի կունենա 14 մենամարտ երեք մարզաձևերից՝ MMA, K1 և բռնցքամարտ:Կշռման արարողակարգին մասնակցում են ուժեղագույն 28 մարզիկներ՝ Հայաստանից և Արցախից: Մենամարտերը կկայանան սեպտեմբերի 15-ին ժամը 19:00-ին՝ Վալլեքս Գարդեն հյուրանոցային համալիրի թենիսի կորտում», – մասնավորապես ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ