Արցախ

Ստեփանակերտում կազմակերպվել է թեթև աթլետիկայի հուշամրցաշար

Արցախի Հանրապետության թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում մեկնարկել է զոհված ազատամարտիկ, աթլետիկայի Հայաստանի բազմակի չեմպիոն Սեյրան Հարությունյանի հիշատակին նվիրված ամենամյա հուշամրցաշարը:

Մրցաշարին մասնակցում է մոտ 60 մարզիկ՝ ԱՀ շրջաններից և ՀՀ Գյումրի ու Կապան քաղաքներից:  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է առաջնության գլխավոր մրցավար Կարեն Մելքումյան։

Նա նաև նշել է, որ մրցաշարն անց է կացվում տարբեր մրցաձևերից՝ վազք, հեռացատկ, գնդակի հրում:

Կ. Մելքումյանի խոսքով նմանատիպ հուշամրցաշարերի նպատակն է զոհված ազատամարտիկների հիշատակը վառ պահելը, շնորհալի երիտասարդներ ի հայտ բերելն ու Արցախում աթլետիկայի զարգացմանը խթանելը:

ԱՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի կողմից մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով ու դրամական պարգևներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ