Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում կա 25 զոհ ու 100-ից ավելի վիրավոր

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում կա 25 զոհ ու 100-ից ավելի վիրավոր:

Նա նաև տեղեկացրել է, որ վնասվել են 5800-ից ավելի բնակելի, մշակութային և հասարակական նշանակության օբյեկտներ։ Այս պահին արտակարգ իրավիճակների պետական ծառայության հիմնական խնդիրներից մեկը չպայթած զինամթերքի հայտնաբերումը և ոչնչացումն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/745857246271828/

Ամենաթարմ